Դավիթ Աղմաշենեբելի ծառուղու 15-րդ կիլոմետրում հետիոտնային կամուրջ է կառուցվել
Սաբուրթալո թաղամասում՝ Դավիթ Աղմաշենեբելիի ծառուղու 15-րդ կիլոմետրում, Մաղալաձեների փողոցին հարող տարածքում հետիոտնային կամուրջ է կառուցվել,- այս մասին այսօր մունիցիպալ կառավարության նիստում հայտարարեց Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նրա խոսքով, վթարային լինելու պատճառով արգելված էր հետիոտնային կամրջով շարժվելը։
«Նշված տարածքում եղել է հին հետիոտնային կամուրջ, որը բացարձակապես անպետք էր ու վտանգավոր։ Վերոնշյալ կամուրջը ապամոնտաժվել է, պահպանվել են միայն ամրացված հենասյուները, տեղադրվել են մետաղական կոնստրուկցիաներ և ճաղավանդակներ, կազմակերպվել են հետիոտնային արահետներ և լուսադիոդային լամպերով արտաքին լուսավորության ցանց։ Նաև վերանորոգվել են դեպի կամուրջ մուտքի ճանապարհները։ Այս տարածքը առաջին անգամ ասֆալտապատվել է: Այսօր արդեն հնարավոր է, որ բնակչությունը օգտվի անվտանգ, կարգավորված ենթակառուցվածքից»,- ասել է Կախա Կալաձեն։