Դավիթ Աղմաշենեբելի պողոտայում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը
Դավիթ Աղմաշենեբելի պողոտայում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթեւեկությունը

Չուղուրեթիի թաղապետարանի կողմից կազմակերպված «Իմ գարուն 2023» վազքարշավի պատճառով մարտի 26-ին ժամը 11:00-ից մինչև 12:00-ն Դավիթ Աղմաշենեբելիի պողոտայում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների տեղաշարժը,- այս մասին նշված է մայրաքաղաքի քաղաքապետարանի հայտարարության մեջ:

Նրանց տեղեկություններով՝ սահմանափակումը գործելու է Դոդո Աբաշիձեի փողոցի խաչմերուկից մինչև Կիևի փողոցի խաչմերուկ։

«Մարջանիշվիլիի փողոցից Ջեմալ Ճկուասելիի փողոց շարժվող մեքենաները կկարողանան շարժվել Կոտե Մարջանիշվիլիի և Դիմիտրի Ուզնաձեի փողոցներով։ Իսկ Կիևի փողոցից Դավիթ Աղմաշենեբելիի պողոտա և Ջեմալ Ճկուասելի փողոց երթևեկությունը կմնա անփոփոխ։ Միջոցառման ընթացքում Դավիթ Աղմաշենեբելի պողոտայում հասարակական տրանսպորտը կաշխատի անփոփոխ՝ գործող երթուղու համաձայն»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։