Դավիթ Աղմաշենեբելի նրբանցքի 15-րդ կիլոմետրի վրա ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Դավիթ Աղմաշենեբելի նրբանցքի 15-րդ կիլոմետրում շարունակվող աշխատանքներով պայմանավորված՝ ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը,- նշվում է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։
Նրանց տեղեկություններով՝ Սաբուրթալո թաղամասում՝ Դավիթ Աղմաշենեբելի նրբանցքի 15-րդ կիլոմետրում՝ Մաղալաձեեբի փողոցին հարող տարածքում, շարունակվում է հետիոտնային կամրջի շինարարությունը։
«Նշված աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ին, 3-ին, 4-ին և 21-ին՝ ժամը 05:00-08:00-ն, «Թբիլիսի մոլ»-ից Թբիլիսյան շրջանցիկ ճանապարհի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում և Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կսահմանափակվի երթեւեկությունը: Սահմանափակման ընթացքում վարորդները Աղմաշենեբելի նրբանցքից կարող են շարժվել Սխվիտորի փողոցով, Հերոս վրացի հրետանավորների (այսպես կոչված՝ Զահեսի) անվան կամրջով, Ավճալի փողոցով և Թբիլիսիի շրջանցիկով։ Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։