Դաթա Վանիշվիլիի ընտանիքին ցավակցել են «Վրացական երազանքի» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները
Բռնազավթված տարածքում մահացած Դաթա Վանիշվիլիին հուղարկավորելու են այսօր, ժամը 15:00-ին: Այսօր ընտանիքին ցավակցելու նպատակով փշալարերի մոտ են այցելել «Վրացական երազանքի» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները: Նրանք ընտանիքին ցավակցելուց հետո պսակը տեղադրել են փշալարերի մոտ:
Բռնազավթված ռեժիմի ներկայացուցիչները Դաթա Վանիշվիլիի տան մոտ փշալարեր էին տեղադրել 2011 թվականին, որի պատճառով նրա տունը հայտնվել է բռնազավթված գծից այնկողմ: