Դատախազությունը խմբակային բռնության փաստով մեղադրանք է առաջադրել վեց անձի
Դատախազությունը խմբակային բռնության փաստով մեղադրանք է առաջադրել վեց անձի

Վրաստանի դատախազությունը խմբակային բռնության փաստով մեղադրանք է առաջադրել վեց անձի։ Տեղեկությունը տարածում է դատախազության մամուլի ծառայությունը։

«ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ Թբիլիսիում, Գլդանիի I միկրոշրջանում, շենքերից մեկի հարևանությամբ, մեղադրյալները՝ չբացահայտված այլ անձանց հետ միասին հարձակվել են չորս անձի վրա և նրանց նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրել։

Իրավապահները ամբաստանյալներին ձերբակալել են սեպտեմբերի 23-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին պրիմա մասի «բ» և «գ» ենթակետերով (բռնություն, որը կատարվել է խմբով և երկու և ավելի անձանց նկատմամբ), որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։ Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմելու է դատարան՝ ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը երկարացնելու միջնորդությամբ։

Քրեական գործի նախաքննությունը ՆԳՆ-ում շարունակվում է՝ նշված հարձակմանը մասնակցող այլ անձանց հայտնաբերելու նպատակով»,- նշված է դատախազության հաղորդագրության մեջ։