Դատախազությունը խմբակային բռնության փաստով մեղադրանք է առաջադրել չորս անձի
Դատախազությունը խմբակային բռնության փաստով մեղադրանք է առաջադրել չորս անձի

Վրաստանի դատախազությունը խմբակային բռնության փաստով մեղադրանք է առաջադրել չորս անձի։

Դատախազության տվյալներով՝ ՆԳՆ-ի կողմից անցկացված քննությամբ պարզվել է, որ սեպտեմբերի 3-ին Չոխատաուրի ավանում մեղադրյալները խմբով բռնություն են իրականացրել։

«Բոլոր չորս անձանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասի «բ» ենթակետով (խմբակային բռնություն), որը որպես պատժի ձև և միջոց նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում։ .

Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է տեղեկատվության մեջ։