Դատախազությունը «Վիվա Վակե» շինարարական ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրել քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ
Վրաստանի դատախազությունը «Վիվա Վակե» շինարարական ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրել քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու փաստի առթիվ։
«ՆԳՆ կատարած հետաքննությամբ պարզվել է, որ ամբաստանյալը 2016 թվականին հիմնադրել է «Վիվա Վակե» ՍՊԸ-ն և քաղաքացիներին պատկանող առանձնապես խոշոր չափերի գումարներ խաբելու նպատակով կեղծ գովազդով գրավել է բնակարաններ գնել ցանկացողներին։ Ընկերության տնօրենը քաղաքացիների հետ կնքված պայմանագրերով պարտավորություն է ստանձնել ավարտին հասցնել շենքի շինարարությունը և անշարժ գույքը փոխանցել սեփականատերերին, ինչի հիման վրա տուժողները խոշոր չափի գումար են մուտքագրել «Վիվա Վակե» ՍՊԸ-ի բանկային հաշվին։ Այս կերպ մեղադրյալը, ընդհանուր առմամբ, խաբեությամբ ստացել է 5.988.279,56 լարի, որից հետո շինարարական կազմակերպությունը չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները, չի կատարել շինարարական աշխատանքներն ու բնակելի շենքի շինարարությունը», – ասված է դատախազության հաղորդագրության մեջ։
«Վիվա Վակե» ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քաղաքացիական օրենսգրքի 180-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» և «բ» ենթակետերով (խարդախություն, որը կատարվել է պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով)։ Դատախազության միջնորդության հիման վրա դատարանը մեղադրյալին որպես խափանման միջոց է սահմանել ազատազրկումը։
«Մեղադրյալի նկատմամբ տրվել է հետախուզում, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ նրա գտնվելու վայրը պարզելու և նրան ձերբակալելու ուղղությամբ»,- հայտնել են դատախազությունից։