Դատախազությունը Թերջոլայում մահացած 11-ամյա դեռահասին ինքնասպանության հասցնելու և ընտանիքում բռնության փաստով ձերբակալվածին առաջադրել է մեղադրանք
Դատախազությունը Թերջոլայի Ձևրի գյուղում մահացած 11-ամյա դեռահասին ինքնասպանության հասցնելու և ընտանիքում բռնության փաստով մեղադրանք է առաջադրել Փ.Ա.-ին,- տեղեկությունն այս մասին տարածում է դատախազությունը:
«Ներքին գործերի նախարարության անցկացված հետաքննությամբ, այս պահի դրությամբ պարզվել է, որ Թերջոլայի շրջանի Ձևրի գյուղում, իր բնակելի տանը, ոգելից խմիչքի ազդեցության ներքո գտնվող Փ.Ա-ն պարբերաբար բռնություն էր գործում, վիրավորում և սպառնում էր իր անչափահաս երեխա Ա.Ա.-ին:
Փ.Ա.-ի կողմից իրականացված գործողությունների արդյունքում, Ա.Ա.-ն գտնվում էր մշտական սթրեսի և վախի ներքո: 2020 թվականի օգոստոսի 13-ին, Ա.Ա.-ին իր բնակելի տան բակի ծառից հայտնաբերել են պարանով կախված:
Իրավապահները նույն օրը ձերբակալել Փ.Ա.-ին: Նրան մեղադրանք է առաջադրվել ընտանիքում անչափահասի նկատմամբ բռնություն գործելու և ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Ընթանում է հետաքննություն»,- հայտարարում են դատախազությունում: