Դատախազությունը Թբիլիսիում, Մուխիանի բնակավայրում ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ սպանություն կատարելու համար, մեղադրանք է առաջադրել մեկ անձի
Դատախազությունը Թբիլիսիում, Մուխիանի բնակավայրում ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորությամբ սպանություն կատարելու համար, մեղադրանք է առաջադրել մեկ անձի

Վրաստանի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել մեկ անձի նկատմամբ՝ Թբիլիսիում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորությամբ սպանության համար։

Դատախազության տվյալներով՝ ՆԳՆ-ի կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ մարտի 22-ին Թբիլիսիում, Մուխիանի բնակավայրում մեղադրյալը վիճաբանության ժամանակ մարմնի տարբեր մասերում դանակով բազմաթիվ վնասվածքներ է հասցրել տուժածին, ապա նրա վրա լցրել է բենզին և այրել։ Հանցագործությունը կատարելուց հետո մեղադրյալը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ստացած վնասվածքների հետեւանքով վիրավոր տղամարդը տեղում մահացել է։

«Իրավապահները նույն օրը ձերբակալել են հանցագործություն կատարած անձին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «մ» ենթակետով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է առանձնակի դաժանությամբ), որը նախատեսում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմելու է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությամբ»,- նշված է դատախազության տեղեկատվության մեջ։