Դատախազությունը պատրաստ է, Բադրի Պատարկացիշվիլու սպանության նախապատրաստման գործի բոլոր ապացույցները փոխանցել բրիտանացի իրավապահներին
Դատախազությունը պատրաստ է, հետաքրքրության դեպքում, բրիտանացի իրավապահներին փոխանցի Բադրի Պատարկացիշվիլու սպանության նախապատրաստման գործի բոլոր նյութերը և ապացույցները,- այս մասին լրագրողներին է հայտնել գործի դատախազ Դավիթ Գումբերիձեն:
«Նկատի ունեմ ձայնագրությունները և այլ ապացույցները, որոնք մենք ձեռք ենք բերել սպանության նախապատրաստման գործով: Նաև ցանկանում ենք նշել, որ 2016 թվականի սեպտեմբերին հետաքննությունը Բրիտանիայի համապատասխան մարմիններին ուղարկել է Բադրի Պատարկացիշվիլու սպանության գործի հետ կապված պահանջ՝ նրա սպանության մասին բոլոր փաստաթղթերն ստանալու շուրջ, սակայն մինչ այժմ չենք ստացել պատասխան»,- հայտարարել է Դավիթ Գումբերիձեն:
Նրա խոսքով, գործով անցկացվելու են բոլոր այն քննչական գործողությունները, որոնք կբացահայտեն ճշմարտությունը:
Վրաստանի իշխանությունը Մեծ Բրիտանիայի ոստիկանությանը տեղեկություն չէր փոխանցել Բադրի Պատարկացիշվիլու հետ կապված ձեռքբերված ձայնագրությունների մասին: Այս մասին տեղեկություն է տարածում OC-media-ն:
Ինչպես Անգլիայի Սարիի կոմսության ոստիկանությունը հայտնել է ԶԼՄ-ներին, բրիտանական կողմը Վրաստանում հետաքննության մասին տեղեկացել է մամուլից: