Դատախազությունը պահանջում է «Ռուսթավի 2-ի» գործով մեղադրյալ Զուրաբ Իաշվիլուն սահմանել 50 000 լարի գրավ,- այս մասին հայտարարել է դատախազ Զվիադ Գուբելաձեն:
Զուրաբ Իաշվիլու նկատմամբ խափանման միջոցի միջնորդությունը Թբիլսիի քաղաքային դատարանում վարում է դատավոր Արսեն Կալատոզիշվիլին:
Գլխավոր դատախազությունը «Ռուսթավի 2-ի նախկին գլխավոր դատախազ Նիկա Գվարամիային երեկ նոր մեղադրանք էր առաջադրել: Մեղադրանք է ներկայացվել նաև Ռուսթավի 2-ի նախկին ֆինանսական տնօրենին և «Ինտեմեդիա պլյուսի» տնօրենին: