Դատախազությունը պահանջում է առավելագույն պատիժ Գիորգի Շաքարաշվիլու սպանության գործով երկու անչափահասների համար
Դատախազությունը պահանջում է առավելագույն պատիժ Գիորգի Շաքարաշվիլու սպանության գործով երկու անչափահասների համար:
Դատախազ Դավիթ Ղազարաշվիլիի խոսքերով, սպասվում է, որ դատարանը անչափահասներին կդատապարտի 12 տարվա ազատազրկման: Նա ասաց, որ գործում առկա են բավարար ապացույցներ, որպեսզի դատարանը խստացնի պատժաչափը:
«Դատավճիռն այսօր արդեն կայացվել է: Բոլոր հինգը ճանաչվել են մեղավոր: Առավելագույն պատժաչափը 12 տարի է: Մենք պահանջեցինք առավելագույնը և սպասում ենք: Ինչ վերաբերում է ժամկետին, ապա դատարանը կասի, և մենք բոլորս միասին կիմանանք», – ասաց Դավիթ Ղազարաշվիլին:
Մցխեթայի շրջանային դատարանը մարտի 9-ին Գիորգի Շաքարաշվիլիի կանխամտածված խմբային սպանության գործով բոլոր հինգ ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց: Գործը քննող դատավոր Բիձինա Ստուրուայի որոշմամբ, Արչիլ Գագնիձեն, Վախթանգ Չիքովանին և Նիկոլոզ Ռևազիշվիլին դատապարտվել են 16-16 տարի ազատազրկման: Դատավորն այսօր որոշելու է պատժի չափը երկու անչափահասների՝ Ա.Ք.-ի և Զ.Խ-ի համար: