Դատախազությունը մորը մեղադրանք է առաջադրել նորածնի սպանության փորձի համար
Դատախազությունը մորը մեղադրանք է առաջադրել նորածնի սպանության փորձի համար

Վրաստանի դատախազությունը մորը մեղադրանք է առաջադրել նորածնի սպանության փորձի համար։

Քննչական մարմնի տվյալներով՝ Ներքին գործերի նախարարության կողմից անցկացված քննության արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի փետրվարի 22-ին Բաթումիի կլինիկաներից մեկի զուգարանում նույն կլինիկայի բուժքույրը ծննդաբերել է երեխայի, որից հետո, սպանելու մտադրությամբ, նորածնին կյանքին սպառնացող վնասվածքներ է պատճառել մարմնի տարբեր մասերում և դրել բժշկական թափոնների համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ։

«Նորածինը բուժվում է կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում։

Իրավապահ մարմինների աշխատակիցները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19.112 հոդվածով (նորածնի սպանության փորձ մոր կողմից)։

Դատախազության միջնորդության հիման վրա մեղադրյալը որպես խափանման միջոց դատապարտվել է ազատազրկման։

Քրեական գործի քննությունը շարունակվում է», – ասվում է տեղեկատվության մեջ։