Դատախազությունը մինչև 2012 թվական կալանավորների նկատմամբ ստորացնող և ոչ մարդկային վերաբերմունքի կազմակերպման մեղադրանքով ձերբակալել է երեք հոգու
Դատախազությունը մինչև 2012 թվական կալանավորների նկատմամբ ստորացնող և ոչ մարդկային վերաբերմունքի կազմակերպման մեղադրանքով ձերբակալել է երեք հոգու

Վրաստանի դատախազությունն անցկացված հետաքննության արդյունքում մինչև 2012 թվականը, կալանավորների նկատմամբ ստորացնող և ոչ մարդկային վերաբերմունքի կազմակերպման մեղադրանքով ձերբակալել է պատժակատարողության դեպարտամենտի Ռուսթավիի N6 հաստատության նախկին տնօրենին, տնօրենի նախկին տեղակալին և իրավական ռեժիմի բաժանմունքի նախկին ղեկավարին:

Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի դատախազությունը:

Գերատեսչության տեղեկությամբ, այսօրվա դրությամբ, Վրաստանի դատախազությունը  մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշմամբ հետաքննում է 27 քրեական գործ: Բոլոր հանցանքները գործվել են մինչև 2012 թվականը: Անցկացված հետաքննության արդյունքում, 2017-2018 թվականներին քրեական հետապնդում էր սկսվել 13 անձի նկատմամբ՝ 5 տարբեր քրեական գործերով: Բոլոր գործերով ինտենսիվ ռեժիմում ընթանում են քննչական  գործողություններ: