Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել լրագրողի նկատմամբ ապօրինի միջամտության և բռնության համար
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ Գարդաբանիի մունիցիպալիտետի Մարտկոպի գյուղում լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի միջամտելու և բռնություն գործադրելու համար։
«Քննությամբ պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 12-ին Գարդաբանիի մունիցիպալիտետի Մարտկոպի գյուղում մեղադրյալները ֆիզիկական հարձակում են գործել «Պիրվելի» հեռուստաընկերության լրագրողի և օպերատորի վրա և խլել նրանց տեսախցիկն ու հեռախոսը՝ նրանց մասնագիտական գործունեությանը ապօրինի միջամտելու նպատակով», – հայտնել է դատախազությունը։
Մեղադրյալին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետով (բռնություն, որը տուժողին պատճառել է ֆիզիկական ցավ) և 154-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի միջամտություն, այսինքն՝ նրան հարկադրել զերծ մնալ տեղեկատվություն տարածելուց), որը որպես պատժի ձև և չափ նախատեսում է մինչև երկու տարի ազատազրկում։
«Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։ Քրեական գործի քննությունը շարունակվում է», – նշել են դատախազությունում։