Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Լափանղուրի գյուղում ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելու համար
Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Լափանղուրի գյուղում ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելու համար

Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Թելավի շրջանի Լափանղուրի գյուղում ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության փորձի փաստով։

Քննչական գործակալության տեղեկություններով՝ ՆԳՆ-ի կատարած քննությամբ պարզվել է, որ հունվարի 21-ին, ֆիզիկական առերեսման ժամանակ, մեղադրյալը հաշվեհարդարի դրդումով մի քանի անգամ կրակել է կոնֆլիկտի մասնակից երկու անձի վրա։

Նաև կոնֆլիկտի ժամանակ մեղադրյալի կրակոցից վիրավորվել է սեփական ընկերը։ Տեղում գտնվող անձինք մեղադրյալից խլել են հրազենը և թույլ չեն տվել շարունակել կրակել։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են հունվարի 22-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի, 109-րդ հոդվածի «բ» և «լ» ենթակետերով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, որը կատարվել է ծանրացուցիչ հանգամանքներում՝ այլոց կյանքին կամ առողջությանը դիտավորությամբ վտանգող եղանակով), որը պատժի ձևով և չափով նախատեսում է ազատազրկում՝ տասնվեցից մինչև քսան տարով։

Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ»,- նշվում է տեղեկատվության մեջ։