Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Քութայիսիի ուսանողական-երիտասարդական այգում կանխամտածված սպանության համար
Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Քութայիսիի ուսանողական-երիտասարդական այգում կանխամտածված սպանության համար

Վրաստանի դատախազությունը Քութայիսիի ուսանողական-երիտասարդական զբոսայգում կանխամտածված սպանության համար մեղադրանք է առաջադրել քաղաքացի Ս.Կ.-ին։ Այս մասին տեղեկություն է տարածում դատախազության մամուլի ծառայությունը։

«ՆԳ նախարարության կատարած հետաքննությամբ պարզվել է, որ 2022 թվականի մարտի 31-ին, Քութայիսիում՝ ուսանողական-երիտասարդական զբոսայգում, Ս.Կ.-ն դանակով կանխամտածված վնասվածքներ է հասցրել Թ.Կ.-ին, որպեսզի սպանի նրան, ով մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց հետո։

Իրավապահները ձերբակալել են Ս.Կ.-ճն նույն օրը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն), որը որպես պատժի ձև նախատեսում է 7-ից 15 տարվա ազատազրկում»,- հայտնել են գերատեսչությունում։

Դատախազությունն արդեն դիմել է Քութայիսիի քաղաքային դատարանին՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։