Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և բռնության համար
Վրաստանի դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի և բռնության փաստի համար, որն առաջացրել է նրա մահը, հայտնում է դատախազությունը։
Դատախազության տվյալներով՝ ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 29-ին ամբաստանյալը Թբիլիսիում բռնություն է գործադրել իր հոր «Ռոտվեյլեր» շան նկատմամբ, այնուհետև նրան նետել բնակելի շենքի 8-րդ հարկի պատշգամբից։ Ամբաստանյալի գործողությունների արդյունքում շունը սատկել է:
Իրավապահները, իրենց իսկ տեղեկություններով, մեղադրյալին ձերբակալել են նոյեմբերի 30-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի 3-րդ մասով (Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք և նրա մահվան պատճառ դարձած այլ բռնություն), որը նախատեսում է մեկից չորս տարվա ազատազրկում։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմում է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը սահմանելու միջնորդությամբ։