Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել Կախեթիում դիտավորյալ սպանության և ապօրինի ազատազրկման համար
Վրաստանի դատախազությունը հեռակա մեղադրանք է առաջադրել Գ.Ծ.-ի դեմ՝ Թելավի շրջանի Կոնդոլի գյուղում ծանր սպանության և ազատությունից զրկելու համար։ Այդ մասին հայտարարություն է տարածել դատախազությունը։
«ՆԳՆ-ի հետաքննությամբ պարզվել է, որ Թելավի շրջանի Կոնդոլի գյուղի անասնաբուծական ֆերմաներից մեկում աշխատում էր Գ.Ծ.-ն, որ նրա հետ աշխատող զույգը 20 հազար դոլար էր խնայել։ Նշված գումարին տիրանալու նպատակով մեղադրյալը որոշել է սպանել վերոնշյալ անձանց։ Փետրվարի 10-ի երեկոյան Գ.Ծ.-ն որսորդական հրացանից կրակել է Գ.Ջ.-ի և նրա կնոջ ուղղությամբ, որոնք ստացած վերքերից տեղում մահացել են։ Մեղադրյալը նաև ֆիզիկական բռնության է ենթարկել մահացածի անչափահաս երեխային, սպառնացել և ուժով կապել, որից հետո դեպքի վայրից դիմել է փախուստի։
Գ.Ծ.-ին մեղադրանք է առաջադրվել 109-րդ հոդվածի 3-րդ մասով (երկու անձի դիտավորյալ սպանություն) և 143-րդ հոդվածի 3-րդ մասով (նախնական իմացությամբ անչափահասին ապօրինի ազատազրկելը՝ բռնության գործադրմամբ և նման բռնություն գործադրելու սպառնալիք), որը պատժվում է 16-ից 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
Մեղադրող կողմը մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար օրենքով սահմանված ժամկետում դիմելու է դատարան։ Քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։