Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել ընտանիքի անդամի պատվիրված սպանությունը նախապատրաստելու փաստով
Վրաստանի դատախազությունը մեղադրական է առաջադրել մեկ անձի նկատմամբ՝ ընտանիքի անդամի հանդեպ դիտավորյալ սպանություն նախապատրաստելու փաստով,- հայտնում է դատախազությունը։
Նրանց հաղորդմամբ՝ ՆԳՆ-ում իրականացված քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը 150 000 դոլարի դիմաց համապատասխան անձի է գտել՝ սեփական տատիկին սպանելու համար։
«Մեղադրյալը պոտենցիալ մարդասպանին տրամադրել է զոհի անունը, տարիքը և տարել տատիկի բնակության հասցե, որից հետո նրան տվել է խոստացված գումարի մի մասը և զոհի լուսանկարը։ Հանցագործություն կատարած անձին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 18,109-րդ հոդվածի «կ» և «ն» ենթակետերով (ընտանիքի անդամի սպանության նախապատրաստում պատվերի միջոցով), որը նախատեսում է ազատազրկում 16-ից մինչև 20 տարի: Դատախազության միջնորդության հիման վրա մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,- ասացին դատախազությունից։