Դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել անչափահասի թրաֆիքինգի փաստով
Վրաստանի գլխավոր դատախազությունը մեկ անձի մեղադրանք է առաջադրել անչափահասի թրաֆիքինգի փաստով։
Դատախազության տվյալներով՝ Վրաստանի ՆԳՆ-ում անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը շահ ստանալու նպատակով 12-ամյա անչափահասին շահագործելով ստիպել է աշխատել։
«Սպառնալով եւ հոգեբանական ճնշում գործադրելով՝ մեղադրյալը տուժողին ստիպել է Թբիլիսիի փողոցներում ողորմություն խնդրել եւ տարբեր մանր իրեր գողանալ։ Սրա արդյունքում նա իր հայեցողությամբ տնօրինել է հավաքված գումարը։
«Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի երրորդ մասի «բ» ենթակետով, որը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում 14-ից 17 տարի ժամկետով»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում։
Դատախազության միջնորդության հիման վրա Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրյալին որպես խափանման միջոց է սահմանել ազատազրկումը։
Նրանց տեղեկություններով՝ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։