Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին
Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին:
«Իսանիի շրջանի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Իլիա Ջիշկարիանիին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի սեպտեմբերի 30-ին, նրա ներկայացուցչական բյուրոյի մասնագետ Թամթա Թոդաձեի նկատմամբ իրականացված սեռական ոտնձգության և նրան ծեծի ենթարկելու փաստով: Մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ-ի 138-րդ հոդվածի 2-րդ մասով»,- նշված է դատախազության տեղեկությունում:
Իլիա Ջիշկարիանիին մեղադրանք է առաջադրվել «Նյու հոսպիտալ» կլինիկայում, որտեղ նրան տեղափոխել էին մի քանի օր առաջ: