Դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ բռնաբարության փորձի, ապօրինի ազատությունից զրկելու և սպառնալիքի գործով
Վրաստանի դատախազությունը Դուշեթիում մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ բռնաբարության փորձի, ազատությունից ապօրինի զրկելու և սպառնալիքների համար,- հայտնել են դատախազությունից։
«ՆԳՆ-ի կատարած քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը հուլիսի 3-ի գիշերը տուժողին փակել է իր մեքենան, ուժով կապել ու փորձել բռնաբարել, սակայն տուժողի դիմադրության պատճառով չի հաջողվել։ Սրանից հետո մեղադրյալը սոցցանցի միջոցով տուժողին սպառնացել է բռնաբարությամբ և առողջությանը վնաս հասցնելով։
Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են հուլիսի 21-ին։ Դատախազությունը նրան մեղադրանք է առաջադրել Վրաստանի ՔՕ 19,137 հոդվածի առաջին մասով (բռնաբարության փորձ), 143 հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով (ազատությունից ապօրինի զրկում այլ հանցագործության կատարմանը նպաստելու համար) և 151-րդ հոդվածի առաջին մասով (սպառնալիք), որը նախատեսում է 6-ից 8 տարի ազատազրկում»,- ասացին դատախազությունից։
Գերատեսչության տվյալներով՝ դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդությամբ։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։