Դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու և ահաբեկչական գործունեությանը նպաստելու համար
Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի, այդ թվում՝ մեկ օտարերկրյա քաղաքացու՝ օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը միանալու և ահաբեկչական գործունեությանը օժանդակելու համար։
Վրաստանի դատախազության տվյալներով՝ Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական կենտրոնի կողմից անցկացված հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները միացել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը, հավատարմության երդում են տվել դրա առաջնորդին և պատրաստ են կատարել ցանկացած առաջադրանք՝ ահաբեկչական գործունեությանը օժանդակելու համար։ Կատարված քննչական գործողությունների արդյունքում առգրավվել են ահաբեկչական կազմակերպության խորհրդանիշներով առարկաներ, ինչպես նաև այլ ապացույցներ։
«Շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 328-րդ հոդվածով (անդամակցություն օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանը և աջակցություն ահաբեկչական գործունեությանը) հետաքննությունը, որը նախատեսում է մինչև 17 տարի ազատազրկում որպես պատժի ձև և չափ։
Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան՝ մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ազատազրկում կիրառելու միջնորդությամբ», – նշվում է տեղեկատվության մեջ։