Դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ «Գողական աշխարհի» անդամ լինելու և «Գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու փաստերով
Դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ «Գողական աշխարհի» անդամ լինելու և «Գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու փաստերով

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել երկու անձի՝ «Գողական աշխարհի» անդամ լինելու եւ «Գողական աշխարհի» գործունեությանն աջակցելու փաստերով։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։

«ՆԳՆ-ի կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ հունիսի 5-ին Բաթումի քաղաքում «Գողական աշխարհի» անդամ լինելու մեջ մեղադրվող անձը կազմակերպել է «գողական արշավանք»՝ իրականացնել է «Գողական աշխարհի» գործունեություն եւ ստացել նյութական օգուտներ։ Մասնավորապես, մեղադրյալին հայտնի է դարձել, որ տուժողը առցանց կազինոներից մեկի միջոցով իբր շահել է 300 հազար լարի, ինչը չի համապատասխանում իրականությանը։ Այդուհանդերձ, մեղադրյալը տուժողից պահանջել է 5000 լարի։ Նաև «Գողական աշխարհի» անդամ լինելու մեջ մեղադրվողի հանձնարարականով «Գողաշխարհի» աջակիցը կապ է հաստատել տուժողի և նրա հարազատի հետ և պահանջել սահմանված ժամկետում վճարել գոյացած գումարը, որի պատճառով տուժողները «Գողաշխարհի» անդամի անձնական բանկային հաշվեհամարին ստիպել են փոխանցել 5000 լարի։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են օգոստոսի 1-ին։ Մեկ անձին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի առաջին մասով («գողական աշխարհին անդամակցություն»), որը նախատեսում է ազատազրկում 7-ից 10 տարի ժամկետով, իսկ մյուս մեղադրյալին՝ 223 հոդվածի երկրորդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով։ Դատախազության միջնորդության հիման վրա ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանավորումը։ Դատախազությունը կազմակերպված հանցավորության դեմ վարում է խիստ քրեաիրավական քաղաքականություն, որը շարունակվելու է նաև ապագայում»,- ասվում է տարածված տեղեկատվության մեջ։