Դատախազությունը մեղադրանք է առաջադրել անձի, ով տուժողի դռան մոտ պոլիէթիլենային տոպրակի մեջ ալկոհոլի և քաղցրավենիքի հետ միասին թողել է պայթուցիկ սարք
Վրաստանի դատախազությունը, Ախալքալաքում մեկ անձի մեղադրանք է առաջադրել ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձի, բռնի սեռական հարաբերությունների և պայթուցիկ սարքի ապօրինի գնում-պահում-կրելու փաստով։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։
«ՆԳ նախարարության կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը աղմկահարույց տեղեկություններ տարածելու սպառնալիքով փորձել է սեռական հարաբերություն ունենալ տուժողի հետ։
Տուժողից մի քանի մերժում ստանալուց հետո մեղադրյալը դեկտեմբերի 13-ին գենդերային խտրականության դրդապատճառով և սպանության դիտավորությամբ պոլիէթիլենային տոպրակի մեջ ոգելից խմիչքների և քաղցրավենիքի հետ միասին թողել է պայթուցիկ սարք, որը բերվել է մարտական վիճակի։ Պայթուցիկ սարքը գործի է դրվել այն ժամանակ, երբ տուժողը բացել է պոլիէթիլենային տոպրակը, ինչի հետևանքով վնասվել է նրա բնակարանը»,- հայտնել են գերատեսչությունից։
Վրաստանի դատախազությունից հայտնել են, որ դատախազությունը ձերբակալվածին մեղադրանք է առաջադրել Վրաստանի քրեական օրենսգրքի 19-109-րդ հոդվածի «բ» և «թ» ենթակետերով (սպանության փորձ ծանրացուցիչ հանգամանքներում), 139-րդ հոդվածի առաջին մասով (պարտադրելը սեռական հարաբերություններ) և 236 հոդվածի երրորդ և չորրորդ մասերը (ապօրինի պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը և կրելը), որը նախատեսում է ազատազրկում 16-ից 20 տարի ժամկետով։
Դատախազությունն արդեն դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց սահմանելու միջնորդությամբ։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։