Դատախազությունը հետաքննություն է սկսել,Վրաստանի անվտանգության ծառայությունը սերտորեն համագործակցում է նրանց հետ, Գրիգոլ Լիլուաշվիլիին խորհրդարան հրավիրելու որևէ հիմք չկա. Գիորգի Ամիլախվարի
Գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, որի շրջանակներում Պետական անվտանգության ծառայությունը սերտորեն համագործակցում է նրանց հետ: Մենք պետք է սպասենք հետաքննության արդյունքներին և տեսնենք թե որքանով են նյութերը հավաստի, ում կողմից և ինչպես են այդ նյութերը հայտնվել հանրային տարածքում: Միայն դրանից հետո կարող ենք որոշ եզրակացություններ անել և գնահատականներ տալ, – գաղտնի ձայնագրությունների մասին ասաց խորհրդարանական մեծամասնության անդամ Գիորգի Ամիլախվարին:
Նա ասաց, որ ոչ մի հիմք չկա, որ Վրաատանի անվտանկության ծառայության ղեկավարը հրավիրվի խորհրդարան:
«Մինչ այդ մնացած ամեն ինչ ուղղակի հարձակում է պետության և եկեղեցու վրա, որպեսզի վստահության ամենաբարձր մակարդակ ունեցող ինստիտուտը կարողանա օգտագործվել նախընտրական քաղաքական նպատակների համար, ներգրավվել նախընտրական գործընթացներում և կեղտոտվել»: Պետական անվտանկության ծառայության ղեկավարին հիմա խորհրդարան հրավիրելու պատճառ չկա: Ուստի՝ Լելոյի խնդրանքը աննշան է և անհետևողական: Եթե հետաքննությամբ պարզի, որ որևէ պաշտոնյա ունի որևէ չարաշահում, խորհրդարանը կքննարկի ցանկացած պաշտոնյայի բերման ենթարկելու և լսելու հարցը: Մնացած ամեն ինչը քաղաքական զսպվածություն է: Մենք որոշակի տեղեկություններ ունենք, որ «Ազգային շարժումը» կարող է ունենալ ինչ -որ գրառումներ և կուսակցության արած հայտարարությունը ծառայում է դրանց հրապարակումից խուսափելուն: Մենք պատասխանատվություն կստանձնենք միայն հետաքննության արդյունքներից հետո և եթե որևէ պաշտոնի չարաշահումը հաստատվի», – ասաց Ամիլախվարին: