Դատախազությունը հետաքննություն է սկսել ԶԼՄ-ներում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ պատկերված է ոստիկանի կողմից կնոջ նկատմամբ բռնության փաստը
Դատախազությունը հետաքննություն է սկսել ԶԼՄ-ներում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ պատկերված է ոստիկանի կողմից կնոջ նկատմամբ բռնության փաստը

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով՝ ԶԼՄ-ներում տարածված տեսանյութի առնչությամբ, որտեղ պատկերված է Զուգդիդի քաղաքում ոստիկանի կողմից կնոջ նկատմամբ բռնության փաստը։ Այս մասին ասվում է դատախազության տարածած հայտարարության մեջ։

«Ձեռնարկվող նախաքննության շրջանակներում առաջիկայում տուժողին կհարցաքննեն, ինչպես նաև կկատարվեն անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։

«Հասարակության բարձր շահից ելնելով` քննության արդյունքների մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի»,- ասացին դատախազությունից։