Դատախազությունը հետաքննություն է սկսել պաշտոնական դիրքը չարաշահելու գործով
Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանային դատախազությունը հետաքննություն է սկսել պաշտոնական դիրքը չարաշահելու գործով (Վրաստանի ՔՕ 333-րդ հոդված):
Լրատվությունն այս մասին տարածել է Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Գերատեսչության տվյալներով, հետաքննությունը սկսելու հիմք է հանդիսացել զանգվածային լրատվական միջոցներում տարածված ֆոտո և տեսանյութերը, որտեղ հնարավոր է պատկերված է Վրաստանի ներքին գործերի նախարարության առանձնահատուկ հանձնարարությունների դեպարտամենտի աշխատակիցների կողմից իրավասությունների հնարավոր չարաշահման փաստը:
«Հասարակական բարձր հետաքրքրություններից ելնելով պարզաբանում ենք, որ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային դատախազությունը սկսել է հետաքննություն, կապված ներքին գործերի նախարարության աշխատակիցների իրավասությունների հնարավոր չարաշահման հետ, որի հետևանքով զոհվել է քաղաքացի Բ. Ռ.-ն:
2017 թ. հոկտեմբերի 28-ին, Դ.Ջ.-ին մեղադրանք է ներկայացվել Բ.Ռ.-ի չկանխամտածված սպանելու գործով (Վրաստանի ՔՕ 116-րդ հոդվածի առաջին մաս): Զուգդիդիի շրջանային դատարանը Դ.Ջ.-ին որպես խափանման միջոց սահմանել էր կալանք:
Ինչ վրեաբերում է մահացած Բ.Ռ.-ի ընտանիքի անդամներին, ապա նրանք այս գործում ճանաչված են տուժողներ և ճանաչում են գործի բոլոր նյութերը:
Հատկանշական է, որ դատախազության ներկայացուցիչները նրանց հետ եղել են անմիջական կապի մեջ, սակայն հնարավորություն չեն ունեցել ուսումնասիրել մահացածի հեռախոսի մեջ գտնվող տեսանյութը: Այս պահին ընթանում է հետաքննություն և հավանաբար դատախազությունը ընտանիքի անդամների հետ կհասնի պայմանավորվածության»,-ասված է դատախազության հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan