Դատախազությունը հետաքննություն է սկսել Մարտվիլիի շրջանում տեղի ունեցած ավտովթարի փաստով
Դատախազությունը հետաքննություն է սկսել Մարտվիլիի շրջանում տեղի ունեցած ավտովթարի փաստով

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել Մարտվիլիի շրջանի Խումցի գյուղում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

«Մարտվիլիի շրջանի Խումցի գյուղում ապրիլի 24-ին, ՆԳ նախարարության Մարտվիլիի շրջանային բաժնի պետի տեղակալ Դ.Գ.-ի վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի և Վ.Ջ.-ի վարած Mercedes-ի բախման հետևանքով համաացել է Mercedes-ի ուղևորը: Երկու մեքենաների վարորդներն էլ առողջական վնասվածքներ են ստացել։

Փաստը հետաքննվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 6-րդ մասով, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։