Դատախազությունը հետաքննություն է սկսել Կախա Սաբանաձեի և մի քանի այլ անձանց հնարավոր գաղտնալսման փաստով
Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել ներքին գործերի նախկին փոխնախարար Կախա Սաբանաձեի և մի քանի այլ անձանց հնարավոր գաղտնալսման վերաբերյալ, ինչի մասին տեղեկատվություն է տարածվել լրատվամիջոցներում:
Ինչպես դատախազությունից հայտնեցին Վրաստանի Առաջին ալիքին, հրապարակային տեղեկատվության հիման վրա, 2021 թվականի մարտի 22-ին հետաքննություն է սկսվել առանձին պետական պաշտոնյաների կողմից մասնավոր հաղորդակցության գաղտնիքների հնարավոր խախտումների և պաշտոնական լիազորությունները չարաշահելու փաստերով: Մասնավորապես, ըստ դատախազության, հետաքննությունն սկսվել է Վրաստանի քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» ենթակետով և 333-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության նշաններով: