Դատախազությունը հայտարարություն է տարածում Գևորգ Սարգսյանի սպանության գործի առնչությամբ
Դատախազությունը հայտարարություն է տարածում 2018 թվականի հուլիսի 12-ին սպանված Գևորգ Սարգսյանի գործի առնչությամբ:
Ինչպես նշում են քննչական գերատեսչությունում, նշված գործով Վրաստանի գլխավոր դատախազությունը դեռևս 2018 թվականի դեկտեմբերին տեղեկություն էր տարածել ևս երկու մարդուն մեղադրանք ներկայացնելու մասին:
«Դատախազության հայտարարությունում ասվում է, որ երեք մեղադրյալներն էլ նախնական համաձայնությամբ, սպանելու նպատակով, դանակներով, առանձնահատուկ դաժանությամբ, մարմնական 19 տարբեր վնասվածքներ են հասցրել Գևորգ Սարգսյանին և թաքնվել դեպքի վայրից:
2018 թվականի դեկտեմբերի 22-ի հայտարարության համաձայն, հետաքննության կողմից ձեռքբերված լրացուցիչ ապացույցների, այդ թվում, 2018 թվականի դեկտեմբերի 14-ին ստացած դատաբժշկական փորձաքննության պատասխանների և վկաների հավելյալ հարցաքննման հիման վրա, Է.Մ.-ի նկատմամբ մեղադրանքը կանխամտածված սպանության հոդվածից վերաորակավորվել է առանձնահատուկ դաժանությամբ խմբային գործած կանխամտածված սպանության հոդվածի:
Ինչպես նաև, նույն հոդվածով մեղադրանք է ներկայացվել ևս երկու անձի, Ռ.Կ.-ին և Ս.Մ.-ին:
Հետաքննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հուլիսի 12-ին Ս.Մ.-ն և Է.Մ.-ն ունեին լարված հարաբերություն Գևորգ Սարգսյանի հետ: Նրանք, իրենց ընկերոջ, Ռ.Կ.-ի հետ նախատեսել էին Սարգսյանի կանխամտածված սպանությունը: Ռ.Կ.-ն, Է.Մ.-ն և Ս.Մ.-ն նախնական համաձայնությամբ, սպանության նպատակով, երեքն էլ դանակներով, առանձնահատուկ դաժանությամբ, մարմնական 19 տարբեր վնասվածքներ են հասցրել Գևորգ Սարգսյանին և թաքնվել դեպքի վայրից: Ստացած վնասվածքների հետևանքով Սարգսյանը հիվանդանոցում մահացել է:
2018 թվականի հուլիսի 12-ին տեղի ունեցած Գևորգ Սարգսյանի սպանության գործով հետաքննության առաջին փուլում ձեռքբերված ապացույցների հիման վրա Է.Մ.-ին կանխամտածված սպանության հոդվածով ներկայացվել է մեղադրանք, իսկ 4 անձի մեղքը վերաորակավորվել է հանցանքի մասին չտեղեկացնելու հոդվածով:
Վրաստանի գլխավոր դատախազությունը համարում է, որ հասարակությանը մոլորեցնելու և դատախազության հեղինակը ոտնահարելու նպատակ է հետապնդում Ռուսթավի 2 հեռուստաընկերության կողմից տարածված տեղեկությունը՝ սպանության գործում միայն մեկ մեղադրյալի գոյության մասին»,- նշված է հայտարարությունում: