Դատախազությունը գործարար Գալիփ Օզթուրքին մեղադրում է մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման մեջ
Դատախազությունը գործարար Գալիփ Օզթուրքին մեղադրում է մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման մեջ

Վրաստանի դատախազությունը մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման և պահպանման փաստով, մեղադրանք է առաջադրել Բաթումիում, ընկերություններից մեկի հիմնադիր Գ.Օ.-ին։

«Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ապօրինի փաստաթղթերի պատրաստման-կիրառման և փողերի լվացման փաստերով ընթացող հետաքննության շրջանակներում, դատավորի կողմից տրված թույլտվությամբ, մայիսի 31-ին Գ.Օ.-ի բնակարանում խուզարկության ժամանակ առգրավվել է առանձնապես խոշոր չափերով՝ 7,2159 գր. թմրանյութ՝ կոկաին։

Իրավապահները Գ.Օ.-ին ձերբակալել են նույն օրը: Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասի «ա» ենթակետով»,- ասվում է դատախազության հաղորդագրությունում։

Նրանց խոսքով՝ դատախազությունը կդիմի Բաթումիի քաղաքային դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։

Գերատեսչության տվյալներով՝ քրեական գործը նախաքննության փուլում է։

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները մայիսի 31-ին ձերբակալել են գործարար Գալիփ Օզթուրքին։