Դատախազությունը գաղտնի տեսագրությունների գործով ձերբակալված 7 անձի նկատմամբ պահանջում է գրավ, իսկ 10-ի նկատմամբ՝ կալանավորում
Գաղտնի տեսագրության տարածման գործով ձերբակալված յոթ անձանց նկատմամբ դատախազությունը խափանման միջոց է պահանջում գրավը, իսկ 10 ձերբակալվածի նկատմամբ՝ ձերբակալություն,- այս մասին լրագրողներին հայտնել է դատախազ Թորնիկե Մարսագիշվիլին:
Ինչպես նշել է դատախազը, այսօրվա նիստին քննարկելու են 9 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց սահմանելու հարցը, որոնցից վեցի նկատմամբ պահանջում են գրավ, իսկ երեք նկատմամբ՝ կալանավորում:
Նրա խոսքով, տեսագրությունը տարածողի նկատմամբ պահանջված է կալանավորում, իսկ այն անձանց նկատմամբ, որոնք անօրեն ձեռք են բերել և պահել՝ գրավ:
Ինչպես մեկնաբանել է դատախազը, գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք է բերվել տեղեկություն, որը հաստատում է, որ նշված անձինք տարբեր աղբյուներից ձեռք են բերել նշված տեսագրությունները:
ՆԳՆ-ը փետրվարի մեկի երեկոյան ձերբակալել է անձ, որը անձնական կյանքը պատկերող տեսագրությունը վերբեռնել է «Յութուբ» (youtube):
ՆԳՆ-ը անձնական կյանքը պատկերող տեսագրությունները պահելու և մասսայաբար տարածելու փաստով ձերբակալել է 16 անձի: