Դատախազությունը երկու անձի մեղադրանք է առաջադրել կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու համար
Մեղադրող կողմը կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու մեղադրանք է առաջադրել Բ.Ց.-ին և Լ.Չ.-ին Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։
«Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ Բ.Ց.-ն և Լ.Չ.-ն, օգտագործելով վերջինիս բնակարանում գտնվող հատուկ միջոցները, սիստեմատիկ կերպով պատրաստել է 50 և 100 լարիի կեղծ թղթադրամներ, որոնք իրացրել են Թբիլիսիի և Ռուսթավիի ութ օբյեկտներում՝ 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի փետրվարի 12-ը:
Իրավապահները Բ.Ց.-ին և Լ.Կ.-ին ձերբակալել են փետրվարի 15-ին՝ դատարանի որոշման հիման վրա։ Մեղադրյալի տնից առգրավվել են կեղծ թղթադրամներ պատրաստելու սարքավորումներ և իրացնելու համար պատրաստված 34 միավոր կեղծ 50 և 100 լարի արժողությամբ թղթադրամներ։
Երկու անձանց էլ մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 2-րդ մասի «Գ» ենթակետով, որը նախատեսում է 7-ից 10 տարվա ազատազրկում։
Մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում կդիմի դատարան։
Քննությունը շարունակվում է՝ պարզելու մեղադրյալի կողմից տարբեր օբյեկտներում փող կեղծելու փաստերը»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։