Դատախազությունը երեք անձի մեղադրանք է առաջադրել խոշոր չափի գումար շորթելուն օժանդակելու համար
Դատախազությունը երեք անձի մեղադրանք է առաջադրել խոշոր չափի գումար շորթելուն օժանդակելու համար

Վրաստանի դատախազությունը եւս երեք անձի մեղադրանք է առաջադրել՝ խմբով կատարված առանձնապես խոշոր չափի գումար շորթելու, ինչպես նաեւ ուրիշների ունեցվածքը ոչնչացնելուն օժանդակելու փաստերով։ Այս մասին տեղեկություն է տարածում դատախազությունը։

Վրաստանի ՆԳ նախարարության կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալները Մառնեուլիի մունիցիպալիտետում օգնել են արտերկրում բնակվող անձից խոշոր չափի գումար շորթել, որի ժամանակ տուժողից պահանջել են խոշոր չափի գումար՝ սպառնալով վերացնել նրա կյանքը և ոչնչացնել նրա ունեցվածքը:

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 25-181-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» ենթակետերով (շորթմանն օժանդակելը, տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու և նրա ունեցվածքը ոչնչացնելու սպառնալիքը, որը կատարվել է խմբով, մեծ քանակությամբ գույք ստանալու նպատակով), 187-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «գ» ենթակետերով (ուրիշի գույքը խմբով ոչնչացնելը, այն հրկիզելու միջոցով):

Դատախազության միջնորդության հիման վրա մեկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ազատազրկումը, իսկ երկու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կասեցնելու միջնորդությամբ դատախազությունն արդեն դիմել է դատարան։

Նույն քրեական գործով դատախազության միջնորդության հիման վրա օգոստոսի 16-ին դատարանը երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկում։ Ներքին գործերի նախարարությունում քրեական գործի քննությունը շարունակվում է։