Դատախազությունը ձերբակալել է ոստիկանին՝ կրակոցի փաստով, ինչի արդյունքում մահացել է կին
Թբիլիսիի դատախազության քննչական բաժնի կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում՝ Վրաստանի ՆԳՆ-ն հետ համատեղ, Վրաստանի ՆԳՆ աշխատակից Ս.Գ-ին ձերբակալալ են Թ.Ա-ի կյանքի և առողջության դեմ ուղղված անզգուշության մեղադրանքով:
«Հետաքննությամբ պարզվում է, որ հարբած Ս.Գ.-ն իր բնակարանի պատշգամբից կրակոց է արձակել հրազենից անկանոն, որի արդյունքում փամփուշտը դիպել է հարևան շենքի բնակիչ Տ.Ա.-ի գլխին, որի արդյունքում վերջինս մահացել է:
Հաշվի առնելով, որ հանցագործությունը հարավոր է կատարվել է ՆԳՆ աշխատողի կողմից, քննության նախնական փուլում քրեական գործը հանձնվել է Թբիլիսիի դատախազությանը` քննչական բաժնին: Դեպքի վայրը զննվել է: Մեղադրյալի բնակարանը խուզարկվել է», – ասացին դատախազությունից:
Ըստ հետաքննության գերատեսչության՝ մեղադրյալի բնակարանի խուզարկության ընթացքում առգրավվել են կապարի փամփուշտներ և հրազեն:
«Նմուշները վերցվել են փորձագետների կողմից: Բազմաթիվ մարդիկ հարցաքննվել են որպես վկա: Գործը ակտիվորեն հետաքննվում է, կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները», – ասաց Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր Թբիլիսիի Վաժա-Փշավլայի պողոտայում: Առկա տեղեկատվությամբ, միջին տարիքի կինը մահացել է կույր փամփուշտից. նա գտնվում էր իր տանը, երբ պատուհանի ապակին կոտրվեց և փամփուշտը դիպավ իրեն: