Դատախազությունը ձերբակալել է Հին Թբիլիսիի ոստիկանության 4-րդ բաժնի նախկին պետին և նրա նախկին տեղակալին կոռուպցիայի մեղադրանքով
Վրաստանի գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեական հետապնդման դեպարտամենտի աշխատակիցները, ՆԳՆ գլխավոր տեսչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են ոստիկանության 4-րդ բաժնի նախկին պետ ու նրա նախկին տեղակալը:
Դատախազության տվյալներով՝ գործի քննությամբ պարզվել է, որ բաժնի պետն առանց օրինական հիմքի քաղաքացուն մեղադրել է թմրամոլության մեջ, սպառնացել է ձերբակալել և հոգեբանական բռնության միջոցով 3500 ԱՄՆ դոլար կաշառք շորթել։
«Քննությամբ պարզվել է նաև, որ նույն բաժնի պետի տեղակալը գնացել է քաղաքացու բնակության վայր, որտեղ ապօրինի խուզարկություն է կատարել՝ առանց որևէ օրինական հիմքի (քննիչ/դատախազի որոշում կամ դատավորի որոշում) և իբր որպես ապացույց, ապօրինի յուրացման նպատակով, քաղաքացուց ու նրա հետ բնակվող անձից, առգրավվել է նրանց պատկանող անձնական իրերը՝ տուժածներին պատճառելով զգալի նյութական վնաս։
ՆԳՆ Թբիլիսիի ոստիկանության Հին Թբիլիսիի գլխավոր բաժնի 4-րդ բաժնի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի առաջին մասով (պետական ծառայողի կողմից պաշտոնեական լիազորությունները գերազանցելը, որն առաջացրել է օրենքի էական խախտում) և 338-րդ հոդվածի 3-րդ հոդվածի «ե» ենթակետ (Հանրային ծառայողի կողմից կատարված կաշառքը, որը կատարվել է շորթմամբ) և նույն բաժնի պետի նախկին տեղակալին 180-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» և Վրաստանի քրեական օրենսգրքի 3-րդ մաս «ա» ենթաբաժիններով (խարդախություն, այն է՝ խաբեությամբ ուրիշի գույքին տիրանալ՝ ապօրինի յուրացման նպատակով, որը կատարվել է մի խմբի կողմից՝ նախօրոք, օգտագործելով պաշտոնեական դիրքը, որն էական վնաս է պատճառել) և 333-րդ հոդվածի առաջին մասով (Պետական պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները գերազանցելը, որը ֆիզիկական անձին պատճառ է դարձել պետության իրավունքի և օրինական շահի էական խախտում), որը նախատեսում է ազատազրկում՝ 11-ից 15 տարի ժամկետով։
Դատախազությունը դիմում է դատարան՝ օրենքով սահմանված ժամկետում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- նշվում է տեղեկատվության մեջ։