Դատախազությունը ձերբակալել է հանրային դպրոցի նախկին հաշվապահին՝ խոշոր գումարներ հափշտակելու համար
Դատախազությունը ձերբակալել է հանրային դպրոցի նախկին հաշվապահին՝ խոշոր գումարներ հափշտակելու համար

Վրաստանի դատախազությունը ձերբակալել է Ադիգենիի մունիցիպալիտետի Դերցելի գյուղի հանրային դպրոցի նախկին հաշվապահին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր գումարներ յուրացնելու համար։ Այդ մասին տեղեկություն է տարածում դատախազության մամուլի ծառայությունը։

«Քննությամբ պարզվել է, որ Դերցելի գյուղի հանրակրթական դպրոցի նախկին հաշվապահը 2019-2021 թվականներին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցի բանկային հաշվից փոխանցել է իր հաշվեհամարին և յուրացրել խոշոր չափի՝ 142629,7 լարի, որն օգտագործվել է  մոլախաղերի և տարբեր առևտրային և զվարճանքի օբյեկտներում։ Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի «Դ» ենթակետով և 3-րդ մասի «Բ» ենթակետով (պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափի գումարի յուրացում), որը նախատեսում է 7-ից 11 տարվա ազատազրկում»,- նշում են գերատեսչությունում։

Մեղադրող կողմն արդեն դիմել է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։