Դատախազությունը դիմել է դատարան՝ «Ամբասադոր» հյուրանոցում բռնկված հրդեհի գործով մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և հարկադիր հոգեբուժական բուժում անցկացնելու համար
Դատախազությունը դիմել է դատարան՝ «Ամբասադոր» հյուրանոցում բռնկված հրդեհի գործով մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և հարկադիր հոգեբուժական բուժում անցկացնելու համար

Վրաստանի դատախազությունը դիմել է դատարան՝ «Ամբասադոր» հյուրանոցում բռնկված հրդեհի գործով մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և հարկադիր հոգեբուժական բուժում անցկացնելու համար։

ՆԳՆ կատարած քննությամբ պարզվել է, որ մարտի 31-ին «Ամբասադոր» հյուրանոցում բնակվող անձը իր սենյակում տարբեր իրեր է այրել, ինչից վնասվել են հյուրանոցի 3-րդ և 4-րդ հարկերը:

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են մարտի 31-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով (հրդեհի միջոցով գույքին վնասելը), որը նախատեսում է ազատազրկում երեքից հինգ տարի ժամկետով։

Մեղադրյալի հոգեկան վիճակը ստուգելու նպատակով «Լևան Սամխարաուլիի փորձաքննությունների ազգային բյուրոյում» անցկացվել է հոգեբուժական փորձաքննություն, որը պարզել է, որ հանցագործությունը կատարելու պահին մեղադրյալն անմեղսունակ վիճակում է եղել, հետևաբար, նա հարկադրված բուժման կարիք ունի:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազությունը։