Դատախազությունը Դավիթ Գարեջիի գործով ձերբակալել է Իվերի Մելաշվիլուն և Նատալիա Իլիչովային
Դատախազությունը տեղեկություն է տարածում Դավիթ Գարեջիի գործով Իվերի Մելաշվիլու և Նատալիա Իլիչովայի ձերբակալության մասին:
Վրաստանի դատախազության հայտարարության մեջ նշված է, որ ձերբակալված է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հարևան երկրների դեպարտամենտի սահմանային հարաբերությունների ծառայության ղեկավար Ի.Մ.-ն և Վրաստանի ՆԳ նախարարության սահմանային ոստիկանության ցամաքային սահմանի պաշտպանության դեպարտամենտի գլխավոր տեսուչ Ն.Ի.-ն:
Նշված հարցով առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար դիտեք «Մոամբե» լրատվական հաղորդումը հայերեն լեզվով: