Դատախազությունը Ավթանդիլ Ծերեթելիի նկատմամբ խափանման միջոց է պահանջում սահմանել 500 000 լարի գրավ
Գլխավոր դատախազությունը գործարար Ավթանդիլ Ծերեթելիի նկատմամբ խափանման միջոց է պահանջում սահմանել 500 000 լարի գրավ:
Գլխավոր դատախազության տեղեկությամբ, գերատեսչությունն արդեն դիմել է դատարանին՝ խափանման միջոց սահմանելու նպատակով նիստ անցկացնելու շուրջ: Նիստը նշանակված է 15:00-ին:
Ավթանդիլ Ծերեթելիի փաստաբանը դատավարությանը բարձրացնելու է միջնորդությունը և պահանջելու, որ նրա պաշտպանյալի նկատմամբ դատարանը չկիրառի խափանման միջոց:
Ավթանդիլ Ծերեթելիին օգոստոսի 22-ին մեղադրանք էր ներկայացվել Խազարաձե-Ջափարիձեի գործի շրջանակներում: Այն պատճառով, որ Ավթանդիլ Ծերեթելին Վրաստանում չէր գտնվում, մեղադրանքի մասին որոշումը փոխանցվել է նրա փաստաբանին: Մասնավորապես, կայացվել է որոշում Ավթանդիլ Ծերեթելուն մեղադրանք ներկայացնելու մասին, նրա կողմից 16 664 000 դոլլար անօրեն եկամուտն օրինականացնելու գործին նպաստելու փաստով: