Դատախազություն. Երդվյալ ատենակալները մեղադրյալին մեղավոր են ճանաչել ծայրահեղ դաժանությամբ կատարված սպանության մեջ
Դատախազություն. Երդվյալ ատենակալները մեղադրյալին մեղավոր են ճանաչել ծայրահեղ դաժանությամբ կատարված սպանության մեջ

Երդվյալ ատենակալները մեղադրյալին մեղավոր են ճանաչել ծայրահեղ դաժանությամբ կատարված սպանության մեջ։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի գլխավոր դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի երդվյալ ատենակալները քննարկել են գործը, որը կապված է եղել ծայրահեղ դաժանությամբ կատարված սպանության հետ։

«Դատաքննության ընթացքում պարզվել է, որ տուժողը երկարամյա հարաբերություններ է ունեցել մեղադրյալի հետ։ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ամբաստանյալի տանը ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ ամբաստանյալը դանակով վնասվածքներ է հասցրել տուժողի մարմնին, այնուհետև հետքերը ծածկելու համար դին դուրս է բերել տնից և թողել աղբամանի մոտ: Դատաքննության ընթացքում մեղադրող կողմը ներկայացրել է ապացույցներ, որոնց ամբողջությունը հաստատում է մեղադրյալի կողմից հանցագործության կատարումը և նրա հետագա գործողությունները՝ պատասխանատվությունից խուսափելու համար։

Երդվյալ ատենակալները, մանրամասն ուսումնասիրելով դեպքի հանգամանքներն ու ապացույցները, համոզվել են դատախազության դիրքորոշման հիմնավորվածության մեջ և մեղադրյալին մեղավոր են ճանաչել Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի «մ» ենթակետով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է դաժան գործողություններ կատարելով).

Դատարանը ամբաստանյալին դատապարտել է 20 տարվա ազատազրկման»,- ասվում է Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկատվության մեջ։