Դատախազություն. Մուրթազ Զոդելավան և Լաշա Բերիձեն ընդունել են կատարած հանցանքը, զղջացել և դիմել են դատախազությանը՝ դատավարական համաձայնագիր կնքելու վերաբերյալ
Ռազմավարական և առանձնահատուկ նշանակություն ունեցող օբյեկտի զավթման փորձի, խմբակային բռնության կազմակերպման, ղեկավարման և դրան մասնակցության, ինչպես նաև Վրաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելու և պետական իշխանությունը տապալելու հրապարակային կոչերի փաստերով դատապարտվածներ Մուրթազ Զոդելավան և Լաշա Բերիձեն ընդունել են կատարած հանցանքը, զղջացել և դատախազությանը դիմել են համապատասխան դիմումներով՝ դատավարական համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի դատախազությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ նշված հարցի վերաբերյալ մեղադրանքի կողմի դիրքորոշումը, հանրային բարձր հետաքրքրությունը հաշվի առնելով, հանրությանը կհայտնվի որոշումը կայացնելուն պես:
Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավճռով Մուրթազ Զոդելավան և Լաշա Բերիձեն մեղավոր են ճանաչվել առաջադրված մեղադրանքներում, և որպես պատժաչափ սահմանվել է 7-ական տարի ժամկետով ազատազրկում:
Մուրթազ Զոդելավան և Լաշա Բերիձեն մեղքի ընդունման համաձայնագրի վերաբերյալ այսօրվա դատական նիստին հայտարարել են անձամբ: