Դատախազություն. Իրականացվել է Թուրքիայի իրավապահ մարմինների կողմից հետախուզվողի արտահանձնում Վրաստանից Թուրքիայի Հանրապետություն
Թուրքիայի իրավապահների կողմից հետախուզվողը Վրաստանից արտահանձնվել է Թուրքիայի Հանրապետություն։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի գլխավոր դատախազությունը։
Գերատեսչության տվյալներով՝ նշված անձը հետախուզվում էր Թուրքիայի Հանրապետության իրավապահների կողմից՝ խոշտանգումների, սպառնալիքների, անչափահասի նկատմամբ կատարված խմբակային բռնաբարության և բռնաբարությանն օժանդակելու համար։
«Թուրքիայի Հանրապետության իրավասու մարմինների կողմից արտահանձնման դիմումի հիման վրա Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները Բաթումում ձերբակալել են հետախուզվողին։ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա քաղաքային դատարանի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել նրա արտահանձնումը Թուրքիայի Հանրապետություն, որը բավարարվել է Վրաստանի Գերագույն դատարանի կողմից։ 2023 թվականի հուլիսի 7-ին Վրաստանի արդարադատության նախարարը վերոնշյալ անձին Թուրքիայի Հանրապետություն արտահանձնելու վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել, որից հետո հետախուզվողը հանձնվել է Թուրքիայի Հանրապետության իրավասու մարմինների ներկայացուցիչներին»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ։
Վրաստանի դատախազությունը, հետախուզվողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով, իր պատրաստակամությունն է հայտնում ապագայում հաջողությամբ համագործակցել գործընկեր երկրների իրավասու մարմինների հետ։