Դատախազության տվյալներով՝ իրավապահ մարմինները Կիևի Դարնիցկի շրջանում տեղի ունեցած պայթյունի, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հետաքննությունը կանցկացնեն ահաբեկչության հոդվածով
Դատախազության տվյալներով՝ իրավապահ մարմինները Կիևի Դարնիցկի շրջանում տեղի ունեցած պայթյունի, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հետաքննությունը կանցկացնեն ահաբեկչության հոդվածով

Իրավապահ մարմինները Կիևի Դարնիցկի շրջանում տեղի ունեցած պայթյունի, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել, հետաքննությունը կանցկացնեն ահաբեկչության հոդվածով: Տեղեկատվությունը հրապարակել է Կիևի քաղաքային դատախազությունը։

Դատախազության տվյալներով՝ Կիևում մոտավորապես ժամը 15:00-ին տեղի է ունեցել երկու պայթյուն: Արդյունքում մեկ մարդ զոհվել է, չորսը՝ վիրավորվել: Դատախազությունը նշում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել, երբ Ազգային գվարդիայի երկու սպաներ պարեկություն էին կատարում: Նրանցից մեկը մահացել է պայթյունի ժամանակ: Նրանց տվյալներով՝ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել, երբ ոստիկանությունն ու շտապօգնության բժիշկներն արդեն դեպքի վայրում էին:

Այս պահին հայտնի է, որ պայթյունը տեղի է ունեցել ինքնաշեն սարքից: