Դատախազության տվյալներով՝ Բադրի Էսեբուային ձերբակալելու ժամանակ հայտնաբերվել է հրազեն, զինամթերք, ինքնահռչակ Աբխազիայի այսպես կոչված անձնագիր և ռուսական ռուբլի
Վրաստանի դատախազությունը ևս մեկ մեղադրանք է առաջադրել Բադրի Էսեբուային, ով մեղադրվում է ահաբեկչական գործողություն կատարելու, ահաբեկչական նպատակներով պատանդ վերցնելու, հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ սարքեր ապօրինի գնելու, պահելու և կրելու մեջ։
Ինչպես նշել են դատախազությունում, ՆԳ նախարարության աշխատակիցները հաջող հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են «Վրաստանի բանկի» մասնաճյուղ ներխուժելու և այնտեղ պատանդներ վերցնելու քրեական գործով հետախուզվողին, Զուգդիդիի մունիցիպալիտետի Ջիխաշկարի գյուղի բնակելի տներից մեկում։
Նրանց տվյալներով՝ ձերբակալության ժամանակ մեղադրյալի մոտ հայտնաբերվել է Մակարով տեսակի հրազեն, զինամթերք, ինքնահռչակ Աբխազիայի այսպես կոչված անձնագիր և ռուսական ռուբլի։
«Ցանկանում ենք հանրությանը հիշեցնել, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին մեղադրյալը, զինված հրազենով և ձեռքի նռնակներով, ներխուժել է Զուգդիդիում գտնվող «Georgia Bank»-ի մասնաճյուղերից մեկը և պատանդ վերցրել այնտեղ գտնվող անձանց։ Բանկի մասնաճյուղում հարձակվողի մասին ծանուցումը ստանալուց հետո տեղում մոբիլիզացվել են իրավապահները։ Ոստիկանության ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում պատանդներն ազատ են արձակվել։ Հանցագործը դեպքի վայրից դիմել է փախուստի։
2020 թվականի նոյեմբերի 27-ին մեղադրյալին հեռակա մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչական գործողություն), Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի առաջին մասով (ահաբեկչական նպատակով պատանդ վերցնելը), Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի (հարկադրանքը) և Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով (ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, պահելը, կրելը), որոնք նախատեսում են ազատազրկում տասից 15 տարի ժամկետով։
Սեփական տեղեկություններով՝ դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ կդիմի դատարան։
Ինչ վերաբերում է «Վրաստանի բանկի» վրա հարձակման քրեական գործին, ապա դատարանում ընթանում է էական քննարկումը։