Դատախազության ներկայացրած ապացույցների հիման վրա մեղադրյալը դատապարտվել է մեկ տարի 2 ամիս ազատազրկման՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար
Դատախազության ներկայացրած ապացույցների հիման վրա մեղադրյալը դատապարտվել է մեկ տարի 2 ամիս ազատազրկման՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար

Բոլնիսի շրջանային դատարանը կիսվել է մեղադրող կողմի ներկայացված ապացույցուցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել  կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ մեղադրվող    Ա.Գ.-ին

Դատարան ներկայացված ապացույցներով հաստատվել է, որ 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Մառնեուլիի մունիցիպալիտետի Քաչագան գյուղում մեղադրյալը փայտով դաժան ծեծի է ենթարկել շանը։

 

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են 2024 թվականի հունվարի 9-ին՝ սոցիալական ցանցում նշված փաստը պատկերող տեսանյութի տարածումից հետո։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածի երրորդ մասով (դաժան վերաբերմունք կենդանու նկատմամբ, որն առաջացրել է նրա մահը) և որպես խափանման միջոց կիրառվել է ազատազրկում։

 

Բոլնիսիի շրջանային դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել Վրաստանի ՔՕ 259-րդ հոդվածի առաջին մասով (դաժան վերաբերմունք կենդանու նկատմամբ, որն առաջացրել է նրա անդամահատումը) և դատապարտել 1 տարի 2 ամիս ազատազրկման։

 

Վրաստանի դատախազությունը խիստ քրեական օրենսդրական քաղաքականություն է վարում կենդանիների նկատմամբ դաժան հանցագործությունների վերաբերյալ։ Դատախազության նախաձեռնությամբ նախապատրաստվել է Քրեական օրենսգրքի 259-րդ հոդվածում ներդրվելիք օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որի հիման վրա խստացվել է պատիժը կենդանիներին խոշտանգելու և դաժան վերաբերմունքի համար։

 

Տեղեկությունը տարածում է դատախազության մամուլի ծառայությունը։