Դատախազության ներկայացրած ապացույցների հիման վրա կնոջ ընտանիքի անդամների սպանության փորձի համար մեղադրյալը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման
Դատախազության ներկայացրած ապացույցների հիման վրա կնոջ ընտանիքի անդամների սպանության փորձի համար մեղադրյալը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման

Ախալքալաքի շրջանային դատարանն ամբողջությամբ ընդունել է դատախազության ներկայացրած ապացույցները եւ մեղադրյալին մեղավոր է ճանաչել կնոջ ընտանիքի հինգ անդամների սպանության փորձի մեջ։ Տեղեկությունը տարածում է դատախազությունը։

Գերատեսչության տվյալներով՝ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները հաստատել են, որ ընտանեկան բռնության և սպառնալիքների համար դատապարտված Ս.Մ.-ն անչափահաս որդու ներկայությամբ ֆիզիկական բռնության է ենթարկել կնոջը։

Նաև 2021 թվականի դեկտեմբերի 11-ին մեղադրյալը գնացել է կնոջ ծնողների տուն, որտեղ դանակով վիրավորել է կնոջ ծնողներին, կնոջ քրոջը, կնոջ եղբոր կնոջը և վերջինիս մանկահասակ որդուն։ Ժամանակին ցուցաբերված բուժօգնության արդյունքում տուժածներին հաջողվել է փրկել։

Իրավապահները նույն օրը ձերբակալել են մեղադրյալին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտանեկան բռնության և դաժան սպանության փորձի համար։

Ախալքալաքի շրջանային դատարանը մեղադրյալին լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում և դատապարտել 20 տարվա ազատազրկման»,- հայտնել են դատախազությունից։