Դատախազության մոտ տղամարդը փորձել է ինքնահրկիզվել
Դատախազության մոտ տղամարդը փորձել է ինքնահրկիզվել

Թբիլիսիում, գլխավոր դատախազության մոտ տղամարդը փորձել է ինքնահրկիզվել, սակայն նրան խոչընդոտել են իրավապահները:

Ինչպես առաջին ալիքին ասել են ներքին գործերի նախարարությունից, միջադեպը սպառված է և տղամարդը գտնվում է իրավապահների հսկողության տակ:

Տեղում կենտրոնացված են պարեկային ոստիկանության և շտապ օգնության բրիգադները:

Ներքին գործերի նախարարության լրատվությամբ, հետաքննությունը ընթանում է Վրաստանի ՔՕ 115-րդ հոդվածով: